top of page
Педиатр Исследование Infant

Կինդինորմ Ա

Նկարագրություն`

Պրեպարատի ակտիվ բաղադրիչները արդյունավետորեն թուլացնում են տիպիկ ախտանիշները, ինչպիսիք են ուշադրության կենտրոնացման խանգարումը, բարձր գրգռականությունը, գերշարժունությունը, սովորելու դժվարությունները, քնի խանգարումները և ընդհանուր թուլությունը: Պրեպարատը հիվանդի հոգեկան վիճակի վրա թողնում է հանգստացնող և կայունացնող ազդեցություն, նպաստում է գերակտիվության համախտանիշի շտկմանը:

Ցուցումներ՝

Վարքագծային շեղումներ երեխաների և մեծահասակների մոտ, որոնք ուղեկցվում են ուշադրության կենտրոնացման խանգարումներով, բարձր գրգռականությամբ, սովորելու հետ կապված դժվարություններով, քնի խանգարումներով կամ ընդհանուր թուլությամբ։

Դեղամիջոցի ընդունումը`

Համակցված դեղամիջոց, որը նախատեսված է երեխաների և մեծահասակների մոտ վարքային և ճանաչողական խանգարումների վերացման համար։ Կինդինորմ Ա-ն ունի բնական բաղադրություն, հոգեմետ չէ (նեյրոլեպտիկ, սեդատիվ), իսկ դա նշանակում է նրանց բնորոշ կողմնակի ազդեցություն չի թողնում:

Ընդունման եղանակը

пружина

0-ից 6 տարեկան երեխաների համար

1 դեղահաբի ընդունում օրվա մեջ 3 անգամ՛

Բուժման կուրս

 

6-8 շաբաթ

6-12 տարեկան երեխաների համար


3 դեղահաբի ընդունում

Բուժման կուրս

 

Օրական 1-3 անգամ

12 տարեկանից բարձր երեխաների և մեծահասակների համար

5 դեղահաբի ընդունում

Բուժման կուրս

 

Օրական 1-3 անգամ

Ախտանշանների թուլացումից հետո խորհուրդ է տրվում քչացնել դեղահաբի ընդունման հաճախականությունը։ 
 

Դեղահաբերն անհրաժեշտ է ընդունել ուտելուց կես ժամ առաջ կամ կես ժամ հետո՝ թողնելով, որ այն լուծվի բերանի խոռոչում։

Մինչև 3 տարեկան երեխաների դեպքում դեղահաբերը կարելի է լուծել քիչ քանակությամբ ջրում (օրինակ՝ թեյի գդալի մեջ)։

Բուժման կուրսը նշանակում է բժիշկը, սովորաբար այն տևում է 8 շաբաթ։ Եթե բուժման կուրսից հետո չի նկատվում վիճակի բարելավում կամ էլ հակառակը՝ հիվանդի վիճակը ավելի է վատանում, ապա անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ։

Բացառիկ ներկայացուցիչ

Կազմակերպության հասցեն, որն ընդունում է սպառողների բողոքները

«Ալպեն Ֆարմա ԲԸ»  (Բեռն, Շվեյցարիա)

Հայաստանի Հանրապետություն , 0033 ք.Երևան, Հ.Քոչար 4, գրասենյակ 400, Բարեկամություն Բիզնես Կենտրոն

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների որակի վերաբերյալ`

Հեռախոսահամար:

ԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ, ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԽՈՐՀՐԴԱԿՑԵԼ ԲԺԻՇԿԻ ՀԵՏ

© 2020 - 2024 Slice Consulting

bottom of page